Որ տարիքում է հարկավոր ամեն ինչի վրա բարկանալ երկար ապրելու համար
Դյուրագրգիռ եւ ամեն բանի վրա բարկացող տարեց մարդիկ, պարզվում է, դրանով իսկ երկարացնում են իրենց կյանքը: Այդ մասին ասված է Psychology and Aging հանդեսում հրապարակված հոդվածում:
59-ից մինչեւ 93 տարեկան մի խումբ քաղաքացիների նկատմամբ կատարված դիտարկումների ընթացքում պարզվել է, որ նրանք, ովքեր նոր են ոտք դնում ծերության շեմին, բացասական հույզեր ունենալով, իրենք իրենց ստիպում են ավելի ակտիվ կենսակերպ վարել: Դա նաեւ ամրապնդում է մկանների եւ սրտի աշխատանքը եւ «սկսնակ» տարեցներին նվազ նախատրամադրված դարձնում ինֆարկտների եւ ինսուլտների նկատմամբ:
Սակայն նրանք, ովքեր ութերորդ-իններորդ տասնամյակում չեն փոխել իրենց հայացքները շրջակա աշխարհի նկատմամբ, հակառակ արդյունքն են ստացել, քանի որ զայրույթն այլեւս չի հրահրել ֆիզիկական ակտիվություն, այլ միայն առաջացրել է բարձր մակարդակի սթրես, ինչը, ինքնին, ազդել է առողջության վրա:
Ի վերջո հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հաճախ զայրացող պատկառելի տարիքի մարդկանց մոտ, որպես կանոն, ավելի հաճախ, քան մյուսների մոտ, ի հայտ են գալիս բորբոքումներ եւ քրոնիկական հիվանդություններ, նրանք միջին հաշվով ավելի քիչ են ապրում այն մարդկանց համեմատությամբ, որոնք կարողացել են իրենց մեջ սեր արթնացնել շրջապատող աշխարհի նկատմամբ, հաղորդել է Life-ը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել