Ավստրալիայում օդաչուն գիտակցությունը կորցրել է անմիջապես ղեկին գտնվելով եւ 40 րոպե այդ վիճակում է թռչել
Ավստրալիայի երկնքում օդաչուն 40 րոպե թռչել է անգիտակից վիճակում՝ անտեսելով օդային երթեւեկության կառավարման ազդանշանները, փոխանցում է The Independent-ը:
Նշվում է, որ Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյի հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդաչուն չէր քնել նախորդ գրեթե ամբողջ գիշերը եւ նախաճաշին կերել էր ընդամենը մեկ շոկոլադի սալիկ, խմել քիչ քանակությամբ էներգետիկ ըմպելիք եւ ջուր:
Միջադեպի ժամանակ նա Հարավային Ավստրալիայի Պորտ Ավգուստի օդանավակայանից թռչում էր դեպի Պարաֆիլդի օդանավակայան:
Թռիչքից մոտ 40 րոպե անց, գրեթե 1,6 կմ բարձրությամբ նրա մոտ գլխացավ է սկսվել, եւ նա միացրել է ավտոպիլոտը:
Զեկույցի համաձայն՝ դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը, եւ այս վիճակում թռիչքը շարունակվել է 40 րոպե:
Օդային տարածքի հսկողության գերատեսչությունը նրա հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձեր է կատարել, սակայն դրանք անպատասխան են մնացել: Այնուհետեւ օդանավը գրանցել է մեկ այլ օդանավ, որն այդ պահին թռչում էր Ադելաիդայի ջրերի երկնքում եւ զեկուցել է, որ օդաչուն ուշքի է եկել:
Նա վայրէջք է կատարել Պարաֆիլդի օդանավակայանում մեկ այլ օդանավի ուղեկցությամբ:
Զեկույցի համաձայն՝ օդաչուն հայտնել է, որ թռիչքից մեկ օր առաջ գիշերն անքնություն է ունեցել եւ նոր էր առողջացել մրսածությունից հետո:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել