Չնախատեսված խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. Ի թիվս այլ արգելված իրերի, 997 հատ դեղահաբ են գտել մեկ անձի մոտ (ֆոտո)
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ եւ 5 դանակ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Գ.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացուն, որի մոտից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 997 հատ դեղահաբ՝ 152 գր ընդհանուր քաշով: Քաղաքացին բանավոր հայտնել է, որ դեղահաբերը «դիմեդրոլ» տեսակի են:
Դեղահաբերն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, լիցքավորման 2 սարք, լիցքավորման սարքի 2 գլխիկ եւ 1 ականջակալ, իսկ անձնական զննությամբ կալանավորված անձ Բ. Ս.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտու տակից՝ «PGN 300» գրառմամբ 2 դեղապատիճ:
Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել