Արթուր Դանիելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
«Ադեկվադ» հաղորդման համահիմնադիր, «#SutNikol» նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր քաղաքացի Արթուր Դանիելյանը կյանքում առաջին անգամ դատի է տվել: Նա հայց է ներկայացրել քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ:
Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են:
Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել:
Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինել օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա: Նիկոլ Փաշինյանը և դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը, միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով, օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար: Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում...»


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել