ՏՄՊՊՀ նախագահը չգիտի բենզինի թանկացման պատճառը
Ես չեմ կարող ասել՝ այ էս պատճառով բենզինը թանկացավ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Դիտարկմանը, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, որ բենիզնը թանկացել է, որն է պատճառը, Գեղամ Գեւորգյանն ասաց. «Որպեսզի մենք կարողանանք ամբողջ շուկան ուսումնասիրել, որպեսզի կարողանանք նորմալ պատասխան տալ... ես ոչ թե միայն նայելու եմ շուկայի գնի բարձրացմանը: Այո, բենզինը 10 դրամով թանկացավ, մենք պետք է ամբողջ շուկայի կառուցվածքը ուսումնասիրենք, ինքնարժեքի ձեւավորման ամբողջ սխեման, ընդհուպ մինչեւ այդ բենզինը արտասահմանից՝ երրորդ երկրից ինչպես է հասնում Հայաստան: Ինչ ազդակներ կան, ինչ ինդիկատորներ են ազդում շուկայի վրա»:
Հարցին, թե չունի՞ իր նախորդի ուսումնասիրություններից որոշ տվյալներ, նա արձագանքեց. «Ունենք տվյալներ: Հավատացեք այդքան էլ պարզ մեխանիզմ չէ, որոշակի ուսումնասիրություն կա, բայց եթե չլիներ անհրաժեշտություն համապարփակ ուսումնասիրության, ես շատ արագ կտայի պատասխան: Ես պետք է հիմնովին ուսումնասիրեմ, որպեսզի հիմնովին պատասխան տամ: Եթե կար համապարփակ լուծում, ապա էլ ինչու եք հարց տալիս, ամեն ինչ նորմալ է»:
Գեղամ Գեւորգյանը նշեց, որ այսօր բենզին ներկրող առնվազն 3 խոշոր ընկերություն կա. «Անունները չեմ ասելու, սրանք սենց թե նենց կան: Կուսումասիրենք, չեմ ուզում սխալ ինֆորմացիա տալ: Այս հանձնաժողովը չի զբաղվում միայն բենզինով: Դուք հասկանում եք, որ տնտեսվարող սուբյեկտները անդադար իրար հետ տնտեսական մրցակցության այս կամ այն խախտման համար մեզ դիմում են: Ես այս մի քանի շաբաթվա ընթացքում 20-ից ավելի բողոք ու վարույթ եմ ունեցել»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել