Կովկասյան ընձառյուծի որսի դեպքում կսահմանվի 100 միլիոն դրամ` 3 միլիոնի փոխարեն. Արթուր Վանեցյանն էլ առաջարկեց ընդհանրապես արգելել որսը
Այսօր կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցող բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ նախագծերի փաթեթի նպատակն է ապօրինի անտառահատումների նվազեցումը, պատիժների խստացումը: Նա նշեց, որ խստացվում է քրեական պատասխանատվությունը ծառերի, թփերի, բուսածածկերի ապօրինի հատման համար: «Ինչպես նաև նախատեսվում է կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի համար որսի ոչնչացման դեպքում պատճառած վնասի սակագինը սահմանել հարյուր միլիոն դրամ` ներկայիս 3 միլիոն դրամի փոխարեն»,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ կովկասյան ընձառյուծի հետ կապված ցանկացած լուր շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանում, ապա նշեց, որ այդպիսի վերնագրով նյութ չկա, որ բաց թողնի: Նա հետաքրքրվեց, թե պոպուլյացիան որքան է, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ըստ մոնիտորինգի տվյալների՝ 8-12 կովկասյան ընձառյուծ կա:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ առաջարկեց որսը 3 կամ 5 տարի ընդհանրապես արգելել Հայաստանում, որ պոպուլյացիան վերականգնվի: «Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն 7 տարի է՝ չեմ գնացել որսի: Եկեք նախաձեռնությամբ հանդես գանք, որսը առհասարակ արգելենք և որսորդական պատրոնների արգելք կիրառենք ժամանակավոր, որովհետև գնում են և անկանոն որս են անում ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ, և դա վերահսկելը դժվար է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա նման ինչ-որ մի բան պետք է անել: «Այդ գաղափարը շատ լավ, ճիշտ գաղափար է, բայց մենք պետք է շատ լուրջ ուսումնասիրենք, պետք է բազմակողմանի նայել խնդիրը: Այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերը եկել են առաջին հորիզոնականներ, եթե ոչ առաջին, և մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, դրա մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին, և պետք է կարողանանք բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել»,-ասաց նա և կոչ արեց քննարկել:
Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատում են, և որսի օրենքը պետք է փոխվի, քանի որ բարձիթողի վիճակ է: Վարչապետը համաձայնեց՝ մշակութաբանական խնդիր էլ կա, քանի որ ամեն շարժվող բանի վրա կրակելու «կուլտուրան» գոյություն ունի: «Ես գիտեմ դա իմ ծննդավայրի տիրող տրամաբանության և մտածողության առումով: Ես ոչ մի անգամ ոչ մի կենդանու, ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել»,-ասաց նա և նշեց, որ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա:
«Մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ կարելի է հետևություններ անել, թե մարդն ինչպես է վերաբերվում մարդուն»,-ասաց նա և նշեց, որ օրինական որսը դատապարտելի չի համարում:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց հարյուր միլիոն սահմանելու փոխարեն այդ մարդկանց պարզապես «նստեցնել»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել