Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները Թուրքիայի ապագան են
Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունների անցկացման մասին որոշումը խաթարում է Թուրքիայի առանց այդ էլ խարխլված ժողովրդավարությունը:
Չնայած բոլոր թերություններին՝ Թուրքիան 1946 թվականից սկսած հնարավորություն է ունեցել բազմակուսակցական ընտրություններ անցկացնել, որոնք ընդունվել են բոլորի կողմից: Այժմ այդ գործընթացի նկատմամբ վստահությունը վերացել է, գրում է Foreign Policy-ն:
Ընտրությունները կարգավորող կանոնները պատահական են դարձել, ինչը խաթարում է քաղաքացիների վստահությունը ամենահիմնարար ժողովրդավարական գործընթացի նկատմամբ:
Իսակապես, վերաիմաստավորելով իր նախկին դատական պրակտիկան Թուրքիայի ընտրական հանձնաժողովը իր որոշումը հիմնել է այն փաստի վրա, որ քվեարկության համար հանձնաժողովներն անօրինական են ձեւավորվել:
Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովը չի կարողացել մատնանշել, թե ինչպես է այդ խախտումը ազդել ընտրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով, որ քվեատուփերը նույնպես վերահսկվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
Անմիջական իրավաբանական բացատրությունը կայանում է նրանում, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովը իրավասու է որոշումներ ընդունել միայն վիճահարույց արդյունքների վերաբերյալ:
Այս դեպքում բողոքարկվել էին միայն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները. լիովին հնարավոր է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաջողության է հասել այլ տեղերում:
Ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի որոշ կողմնակիցներ արձագանքել են որոշմանը՝ կրկնակի ընտրությունների բոյկոտի կոչ անելով:
Սակայն Իմամօղլուն երդվել է երբեք չհանձնվել եւ շարունակել պայքարել:
Այդ ելույթում նա գործարարներին եւ նկարիչներին կոչ է արել չլռել եւ արձագանքել ընդունված որոշումներին:
Նոր ընտրությունների որոշման կապակցությամբ առաջացած դժգոհությունը դուրս է եկել ընդդիմության սահմաններից:
Իսկապես ոչ բոլորն են ԱԶԿ-ում եւ նրա ընտրողների բազայում գոհ արդյունքներից: Սա կարող է իշխող կուսակցության ներսում ճաքերն ավելի նկատելի դարձնել:
Աբդուլլահ Գյուլը՝ նախկին նախագահը եւ ԱԶԿ հիմնադիրներից մեկը, արդեն կտրուկ քննադատել է այդ որոշումը: Նա չի հերքում լուրերն այն մասին, որ աջակցում է նոր կուսակցության ստեղծումը, որը կգլխավորի նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ալի Բաբաջանը:
Որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում է, որ Բաբաջանը, Գյուլը եւ Ահմետ Դավութօղլուն՝ նախկին ԱԳ նախարարը եւ վարչապետը, մտադիր են նոր կուսակցություն ստեղծել:
Երկու շաբաթ առաջ Դավութօղլուն 15 էջանոց մանիֆեստ էր հրապարակել, որտեղ քննադատության էին ենթարկվել ինչպես ԱԶԿ-ն, այնպես էլ նախագահ Էրդողանը:
Սակայն նոր կուսակցության ստեղծման եւ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում մասնակցության համար բավականաչափ ժամանակ չկա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել