ՀՀ մշտական բնակիչների թիվը նվազել է
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 7400-ով։
Ընդ որում նախորդ տարվա համեմատ այս տարի Երևանում բնակիչների թիվն ավելացել է 4200-ով, իսկ մարզերում պակասել՝ 11600-ով։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներից։ Դրա համաձայն՝ 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակիչների թիվը 2 965 300 է, իսկ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում բնակիչների թիվը կազմել է 2.972.700։
Քաղաքացիների 36%-ն ապրում է մայրաքաղաքում, իսկ 64 %-ը՝ մարզերում։ Ըստ այդ տվյալների Երևանում ամենաբնակեցված վարչական շրջանը Շենգավիթն է՝ Երևանի ընդհանուր բնակչության թվի 13%-ով, իսկ ամենաքիչ բնակեցվածը՝ Նուբարաշենը, որին բաժին է հասնում ընդհանուր բնակչության մոտ 1 %-ը։
Ինչ վերաբերում է մարզերի բնակեցվածությանը, ապա բնակչության մեծ թվով աչքի են ընկնում Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերը։ Չնայած նախորդ տարվա համեմատ Արմավիրում բնակչության թիվը նվազել է 700-ով, այն շարունակում է մնալ ՀՀ ամենաբնակեցված մարզը՝ 263900 բնակիչով, որի 31 %-ը քաղաքի, իսկ 69 %-ը գյուղի բնակիչներն են։
Արարատի մարզում այս տարի նույնպես բնակչությունը նվազել է: Այժմ մարզում մշտական բնակիչների թիվը մոտ 256700 է, որի 55 %-ը քաղաքի, իսկ 45 %-ը գյուղի բնակիչներն են։ Կոտայքի մարզում մշտական բնակիչների թիվը կազմում է 251600։ Այստեղ բնակչության 55 %-ն ապրում է քաղաքում, իսկ 45 %-ը՝ գյուղում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ՀՀ ամենաքիչ մշտական բնակչությունն ունեցող Վայոց ձորն է՝ 49000բնակիչով, որի 35 %-ը քաղաքի, իսկ 65 %-ը գյուղի բնակիչներն են։
Աղբյուր` Փաստինֆո


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել