58 մլն պարգեւավճարներն օրենքով են նախատեսված
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևավճարները 2019-ի ապրիլի վերջին են տրվել և օրենքի պահանջով հրապարակվել են երեկ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, հաստատելով մամուլի այն հրապարակումը, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումներն են եղել՝ ավելի քան 58 մլն դրամ:
«Սրանք օրենքով հանրային ծառայողների համար նախատեսված եռամսյակային պարգևավճարներ են, որոնց ֆոնդը հաստատվել է 2018-ի դեկտեմբերին ընդունված բյուջեով»,- ասաց նա:
Հակոբ Կարապետյանն անդրադարձավ նաև «երևանցիների գրպանից պարգևավճարներ են բաժանում» արտահայտությանը. «Պետք է նշել, որ ինչպես պետական բյուջեն ձևավորվում է «հայաստանցիների գրպանից», այնպես էլ Երևանի բյուջեն, այո՛, ձևավորվում է «երևանցիների գրպանից», և քաղաքին վերաբերող բյուջետային ծրագրերը, ինչպես նաև՝ աշխատավարձերն ու պարգևավճարները, բաժանվում են «երևանցիների գրպանից», ինչպես պետական բոլոր ծառայողների աշխատավարձերն ու պարգևավճարները՝ «հայաստանցիների գրպանից»: Սա հանրային ծառայության բնույթն է, և այստեղ նորություն չկա»:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ պարգևավճարներն օրենքով են սահմանված և նաև իրենց պահանջով է, որ դրանք հրապարակվել են: «Անցած պարգևավճարների ժամանակ բարձրացրեցինք այդ հարցը, թե ինչու չեն հրապարկվում պարգևավճարները: Մենք չենք ասում մի տվեք, մենք ասում էինք ընդամենը հրապարակեք պարգևավճարները, որ տվել եք»,-ասաց նա:
Նա նաև հիշեցրեց, որ իրենց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց էր բարձրացրել, թե ինչու եռամսյակի պարգևավճարները չեն տալիս և հիմա արդեն փաստորեն տվել են: «Սա օրենքի պահանջ է և, իհարկե, մարդկանց պետք է խրախուսել պարգևավճարներով»,-ասաց նա:
Պարգևատրումների չափի հետ կապված ընդդիմադիր ավագանու անդամը մեկ խնդիր է տեսնում. «Իհարկե օրենքին չի հակասում, բայց ես խնդիր եմ տեսնում, որ օրինակ Արաբկիր համայնքի հետ կապված վարչական շրջանի ղեկավարը 100 տոկոսի չափով պարգևավճար է տվել մի քանի հոգու, մնացած աշխատողներին ինքն է որոշել ինչքան տոկոս տա, բայց առհասարակ ամբողջ քաղաքապետարանը ստացել է 100 տոկոսի չափով»,- ասաց նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել