Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը:
Նման որոշում դեռևս ապրիլի 25–ին կայացրել է Պետական վերահսկողական ծառայության ղեակվարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ դատախազության 2019 թվականի ապրիլի 25-ի գրությունը։
Համաձայն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի՝ դատախազն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Սամվել Ադյանը ցուցմունք էր տվել Դավիթ Սանասարյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել կալանքից։
Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում է գրել Ադյանի ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանն, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։
Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի հաշվապահ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանին նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նույն գործի շրջանակում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Սամվել Ադյանը կալանքից ազատվել էր, քանի որ դատարանը չէր բավարարել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի այս որոշումը բողոքարկել է թե ԱԱԾ-ն, և թե գլխավոր դատախազությունը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել