Վարչապետը կողմ է Երեւանի քաղաքապետի՝ աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մտադրությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տալիս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մտադրությանը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, քաղաքապետի աշխատավարձը կկազմի 1 մլն 200 հազար դրամ։ Բայց հարցը հանվել է Ավագանու խորհրդի այսօրվա նիստի օրակարգից։ Քաղաքապետն այդ որոշումը բացատրել է «լայն կոնսենսուսի» անհրաժեշտությամբ։ Լուծման նախագիծն արդեն բացասական արձագանք է առաջացրել հասարակությունում։ Նշենք, որ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 55, իսկ նվազագույն թոշակը՝ 25 հազար դրամ։
Մայիսի 8-ի մամուլի ասուլիսում վարչապետը մեկնաբանել է Հայկ Մարությանի նախագիծը։ «1 մլն 200 հազար։ Իսկ որքա՞ն պետք է նա ստանա։ Այո, պաշտոնյաները պետք է լավ վճարվեն, որպեսզի լավ ծառայություններ մատուցեն։ Ես արդեն ՊԵԿ օրինակով ասել եմ, որ մոտեցումն արդարացված է։ Բայց ավելին ավելիի դիմաց սկզբունքով։ Մարությանի ձգտումները ճիշտ են եւ մտքի ուղղվածությունը՝ նույնպես»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, նրա խոսքով, Ավագանու խորհուրդը նույնպես պետք է իր խոսքն ասի։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ողջունել է այն, որ հարցը հանվել է այսօրվա նիստից։ «Համոզված եմ, որ Մարությանը եւ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում կանցկացնեն եւ կգտնեն լավագույն լուծումը»։ Հայկ Մարությանի աշխատանքը վարչապետը լավ է համարում. «Ես գիտեմ, թե ինչ է նա ցանկանում եւ ինչպես է անում։ Իսկ երբ լսում եմ քննադատություն նրա հասցեին, տպավորություն է ստեղծվում, որ նա աշխատել է 25 տարի եւ ոչինչ չի անում։ Մարությանը լավ քաղաքապետ է եւ ավելի լավը կլինի։ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է աջակցի եւ անհրաժեշտության դեպքում քննադատի, որպեսզի աշխատանքն ավելի լավը լինի»,- ասել է Փաշինյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել