Ադրբեջանի նախագահի հետ ինֆորմացիաներ ու մտահոգություններ ենք փոխանակում. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի:
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ ենք, վերջին 2 ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, բայց ընդհանուր առմամբ՝ կայունությունը և հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Մենք հիմա հետևյալ իրավիճակի մեջ ենք, դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև, հիմա ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ, հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչու է կատարվում»,- ասաց նա:
Փաշինյանը վիրավոր զինվորներին մաղթում է շուտափույթ ապաքինում, նշեց՝ իրավիճակի վերաբերյալ եղած տեղեկություններն իր ու ՊՆ կողմից ի գիտություն են ընդունվում, նաև կարծում են, որ Վիեննայի հայտարարությանը պետք է բոլոր կողմերը հավատարիմ մնան, այնտեղ արձանագրել են, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և ամրապնդվի:
«Պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ, արդյո՞ք կողմերից որևէ մեկը տվել է իրավիճակն ապակայունացնելու հրաման, ինչո՞ւ է այն ապակայունանում, չնայած ես դա չէի անվանի ապակայունացում: Ադրբեջանական կողմը ևս որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, փոխադարձ մեղադրանքներ կան: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- նշեց վարչապետը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել