Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում. Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թվերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200.
1. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի: 2019 թ. առաջին եռամսյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64․1 մլրդ դրամով՝ պայմանավորված ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21․8 տոկոսը, ինչը 2017 թ. համեմատ բարելավվել է 1․3 տոկոսային կետով:
2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը:
3. Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
4. Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն ՀԴՄ ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Խոսքը մայիսից մայիս ժամանակահատվածի մասին է:
5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով:
6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են:
7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք այլևս աշխատում են առանց ընդմիջման ժամերի:
8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը:
9. Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար:
10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը. նրանք փոխարինվել են պայմանագրայիններով: Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել