Ադրբեջանն ավելացնում է Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը եվրոպական երկրներ
«Azjirenerji» ԲԲԸ-ն նախատեսում է ընդլայնել էլեկտրաէներգիայի մատակարարման աշխարհագրությունը: Առաջիկա ամիսներին նաև նախատեսում է կարգավորել էլեկտրաէներգիայի արտահանումն Ավստրիա և Իտալիա:
Ադրբեջանն արդեն սկսել է Վրաստանի ու Թուրքիայի տարանցմամբ էլեկտրաէներգիա արտահանել Հունաստան: «Ազիրէներջիի» տվյալներով` ադրբեջանական էլեկտրաէներգիան Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի տարանցմամբ հասnում է Ռումինիա և Հունգարիա:
Առաքումները կատարվում են Հունաստանում անցկացված աճուրդում «Ազերէներջի» ԲԲԸ-ի հաջող մասնակցությամբ: Ընկերությունը նախատեսում է նաև առաջիկա ամիսներին էլեկտրաէներգիա արտահանել Ավստրիա և Իտալիա:
2018 թ. տվյալներով` «Azjirenerji» ընկերությունն արտադրել է 22.52 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3․4% -ով ավելի է 2017-ի համեմատ:
Վրաստանի Էլեկտրական շուկայի կոմերցիոն օպերատորի տվյալներով՝ 2018 թվականին Վրաստանը Ադրբեջանից ներկրել է 1․2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ Ադրբեջանը լիովին բավարարում է Վրաստանի գազի պահանջարկը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ