Վանաձորի բնակչին առևանգել են, ծեծել ու հափշտակել բանկից ստացած վարկի գումարը
Վանաձոր քաղաքի՝ 26-ամյա բնակչին առևանգելու, նրա նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ 1992թ. ծնված բնակիչը, տեղեկանալով, որ համաքաղաքացու՝ 26-ամյա երիտասարդի մոտ առկա է բանկից որպես վարկ ստացված 300.000 ՀՀ դրամ գումար, այն հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր ընկերների հետ, նրան հրավիրել սրճարան ու պահանջել տալ իր մոտ առկա գումարը: Մերժում ստանալուց հետո, խաբեությամբ և բռնություն գործադրելով, ընկերների հետ նրան առևանգել և տեղափոխել է Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող տեղանք, որտեղ դարձյալ բռնություն են գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, գումարը վերջինիս բնակության վայրից հայտնաբերելու նպատակով, նրան տեղափոխել Վանաձոր քաղաքի՝ իր բնակարան, սպանության սպառնալիքով պահանջել գումարը, հարկադրաբար հանել են նրա հագուստները և կոշիկի միջից հայտնաբերել ու հափշտակել զգալի չափի՝ հիշյալ 300.000 ՀՀ դրամ գումարը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն՝ 27-ամյա երիտասարդը, տեղեկանալով, որ տուժողը կրկին բանկից վարկ է ստանալու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, գումարը բացահայտ հափշտակելու նպատակով, 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հետապնդել և սպասել է բանկից՝ նրա դուրս գալուն:
Բանկից դուրս գալուց հետո, անմիջապես բանկի դիմաց դանակով սպառնալով՝ փորձել են վերցնել վերջինիս ձեռքի պայուսակը: Սակայն 26-ամյա վանաձորցին ինքնապաշտպանության նպատակով իր մոտ պահվող կենցաղային փոքր կացնի գործադրմամբ կարողացել է ինքնապաշտպանվել և վանել իր նկատմամբ հարձակում կատարած անձանց, իսկ վերջիններս դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև՝ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ 27-ամյա երիտասարդի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նշենք, որ նշված քրեական գործով ևս 5 անձի մեղադրանք է առաջադրվել ավելի վաղ, որոնցից չորսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասերը քրեական գործից անջատվել են առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել