Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Պաշտոնական Թեհրանը նամակ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին, հայտնում է ria.ru-ն:
«Այս նամակում մենք հայտարարել ենք, որ սպասել ենք մեկ տարի ու հետևել մեր բոլոր պարտավորություններին: Այսօր մենք չենք ցանկանում դուրս գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, այսօր համաձայնագրի շրջանակում կձեռնարկվեն նոր քայլեր»,- ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:
Reuters գործակալությունը IRIB տեղական գործակալությանը հղումով ավելի վաղ հայտնել էր, որ նամակի հասցեատերերն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը:
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:
Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:
Եթե դա տեղի չունենա, հաջորդ քայլը կլինի Արաքում ռեակտորի արդիականացման դադարեցումը, ինչպես նաև ուրանի հարստացման մակարդակի վերաբերյալ սահմանափակումներից հրաժարումը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:
Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Եվրոպան կվերականգնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային համաձայնագրից
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա