Կհասնի՞ արդյոք Փաշինյանի աներձագն ուզածին. քննարկվում է բուքմեյքերական գովազդի արգելքը
Մենք առաջարկում ենք սահմանափակել վիճակախաղի ամեն մի կազմակերպչի գովազդը, ներառյալ հովանավորի մասին հիշատակումը, հեռարձակող բոլոր ալիքներով։ Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Գովազդի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Վիճակախաղերի, ինտերնետում եւ խաղատներում վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է փաթեթի հեղինակ, «Իմ քայլը» կառավարող խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են նման գովազդը թույլ տալ միայն 22.00-ից մինչեւ 07.00-ն հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ 08.00-ից մինչեւ 20.00-ն ռադիոյով, բացի մարզական իրադարձությունների հեռարձակումից։ «Ընդ որում՝ մենք ցանկանում ենք արգելել մոլախաղերի գովազդը հեռուստատեսությամբ, մանկական ծրագրերի ավարտից մեկ ժամ առաջ եւ հետո»,- պարզաբանել է Հակոբյանը։
Բացի այդ, նա նշել է, որ մեկ ժամվա ընթացքում նման գովազդ չպետք է հեռարձակվի երկու անգամից ավելի, իսկ ընդհանուր տեւողությունը՝ չգերազանցի 60 վայրկյանը։ Նշված պահանջները խախտելու դեպքում պատգամավորն առաջարկում է կիրառել պատժամիջոցներ՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Ընդ որում՝ տուգանքի կենթարկվի ոչ միայն գովազդի պատվիրատուն, այլեւ այն ընկերությունը, որը այն տեղադրում եւ հեռարձակում է։
Հայաստանի վարչապետի աներձագը նաեւ տեղեկացրել է, որ մարզական խաղերի հեռարձակման ժամանակ, օրինակ՝ ֆուտբոլ, մարզական մեկնաբաններին կարգելվի գովազդել այս կամ այն մոլախաղը եւ բուքմեյքերներին, նշել դրանց անվանումները եւ այլն։
Բացի այդ, ինտերնետ պարբերականներին եւ լրատվական գործակալություններին, որոնք աշխատում են համաշխարհային սարդոստայնում, թույլ կտան իրենց կայքերում պահպանել նման գովազդը, բայց այն չպետք է գերազանցի էջի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ բուքմեյքերական եւ մոլախաղերի գովազդի դեպքում էկրանի ներքեւում անպայման պետք է երեւա տեղեկություն՝ քաղաքացիներին տեղեկացնելու համար, որ մոլախաղերը, տոտալիզատորները կարող են նրանց էական ֆինանսական եւ նյութական վնաս հասցնել։ Պետք է նշվի նաեւ, որ նման խաղերին մասնակցել քաղաքացիներին օրենքով թույլատրվում է միայն 21 տարեկանից։
Նշենք, որ այս օրինագիծը երկու անգամ ուղարկվել է լրամշակման, քանի որ հարցեր ու առարկություններ ծագել են անգամ կառավարող խմբակցության պատգամավորների մոտ։ Օրինագիծը արժանացել է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորների քննադատությանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել