Ֆրանսիայում սկսվել է France Telecom-ի նախկին մենեջերների դատավարությունը
Փարիզում սկսվել է Orange (նախկինում՝ France Telecom) հեռահաղորդակցային հսկայի եւ նրա յոթ նախկին եւ ներկա մենեջերների դատավարությունը բարոյական հետապնդումների մեղադրանքներով, տեղեկացնում է AP-ը։ Վիճակագրությունը ցնցում է. 19 ինքնասպանություն, 12 ինքնասպանության փորձ եւ 8 լուրջ դեպրեսիայի դեպք աշխատակիցների շրջանում երեք տարվա ընթացքում։
Մեղադրվողների մեջ են France Telecom-ի նախկին նախագահ Դիդիե Լոմբարդը, անձնակազմի գծով նախկին տնօրեն Օլիվիե Բարբերոն եւ նախկին գործադիր տնօրենի տեղակալ Լուի-Պիեռ Վենեսը։ Մեղադրյալները կասկածվում են «անձնակազմի աշխատանքի պայմանները վատթարացնելու մեջ, որը կարող է վնաս հասցնել նրանց իրավունքներին եւ արժանապատվությանը, խախտել ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը, կամ սպառնալիքի տակ դնել նրանց մասնագիտական ապագան»։ Չորս այլ պաշտոնատար անձինք կասկածվում են բարոյական հետապնդումներին հանցակցության մեջ։
Ֆրանսիայում բարոյական հետապնդումը կարող է պատժվել ազատազրկմամբ մեկ տարով եւ 15 000 եվրո տուգանքով։ Orange ընկերությունը նույնպես հետաքննության տակ է, եւ դատարանը կարող է հրամայել ընկերությանը փոխհատուցել յուրաքանչյուր տուժողի հավելյալ վնասն այս գործով։
Աշխատակիցների ինքնասպանությունների ալիքի հետաքննությունը 2007-2010 թվականներին սկսվեց Sud արհմիության բողոքից հետո։
Լոմբարդը, որին France Telecom-ի ղեկավարի պաշտոնում փոխարինեցին 2010-ին, հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա ինքնասպանությունները, ինքնասպանությունների փորձերը եւ դեպրեսիայի փորձերը վերագրում է «տեղական դժվարություններին» եւ պնդում, որ դա կապված չէ այն ժամանակ աշխատատեղերի կրճատման հետ։
Մեղադրական եզրակացությունում թվարկված են այն աշխատակիցները, որոնք ինքնասպան են եղել կամ փորձել են ինքնասպան լինել, այդ թվում աշխատավայրում։
France Telecom-ը 2000 թվականներին պետականից վերածվել է մասնավորի։ Լոմբարդը սկսել է դրա վերակառուցումը՝ ուղղված 22 000 աշխատատեղերի կրճատմանը, բայց աշխատակիցների մեծ մասը դեռեւս համարվել է պետական ծառայող եւ դրա համար պաշտպանված է եղել ազատումներից։
Ձգտելով կրճատել անձնակազմը՝ ընկերությունը մտցրել է «արտակարգ եւ սեւեռուն վերահսկողություն» աշխատակիցների հանդեպ, չի ապահովել ուսուցումը, մեկուսացրել է անձնակազմին եւ օգտագործել «վախեցնելու կամ սպառնալիքների ու աշխատավարձերի կրճատման մանեւրներ»։
Լոմբարդի փաստաբան Ժան Վեյլը ասում է, որ իր հաճախորդը անմեղ է, որովհետեւ նա չէր կարող իմանալ, թե ինչ է կատարվում France Telecom-ի ընդլայնված ցանցում, որն ավելի քան 100 000 աշխատակից ունի։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել