«Նրանք իմ նախագահության երկու տարին գողացան». Թրամփը` Մյուլլերի աղմկահարույց հետաքննության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է դեմոկրատների նախաձեռնությամբ սկսված և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած աղմկահարույց հետաքննությանը, որի նպատակն էր պարզել՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին և արդյոք Թրամփի շտաբի ու ռուսական կողմի միջև որևէ գաղտնի համագործակցություն է եղել:
«Չնայած, որ ես որպես նախագահ ահռելի հաջողություն եմ ունեցել՝ հաշվի առնենք երբևէ եղած ամենահզոր տնտեսությունն ու պատմության մեջ նախագահներից որևէ մեկի համեմատ պաշտոնավարման ամենահաջող առաջին երկու տարին, նրանք իմ նախագահության երկու տարին գողացան (խոսքը միջամտության հետաքննության մասին է): Մենք այլևս չենք կարողանա հետ բերել այդ տարիները»,-գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «վհուկների որսն ավարտված է, սակայն իրենք դա չեն մոռանա»:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ում հրապարակվել էին Մյուլլերի երկամյա հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ Թրամփի և Ռուսաստանի միջև «որևէ գաղտնի դավադրություն չի եղել»: Այնուհանդերձ՝ փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանը հաքերային հարձակումների միջոցով ընտրությունների ելքի վրա ազդելու փորձեր է ձեռնարկել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել