Օտարերկրյա ներդրումներն այսօր արգելանքի մեջ են, քանի որ սպասում են որոշակի փոփոխության, վստահության
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խոստացված ներդրումներին՝ նշել էր, որ ներդրումները դեռևս այն մակարդակին չեն, ինչ իրենք ցանկանում են։
«Մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որպեսզի 5 տարի անց այդ նպատակին արդեն հասած լինենք։ Ներկայում կան երևույթներ, որոնք մտահոգիչ են, կարծում ենք, որ ներդրումները դեռևս այն մակարդակին չեն, որ մենք կցանկանայիք, որ լիներ, դրանով մտահոգիչ են։ Մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որպեսզի դրանք ավելանան»,- ասել էր նախարարը։
Հարցին, թե ներդրումներով պայմանավորված՝ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ աշխատատեղ է բացվել, նախարարը տեղեկացրել էր, որ լրատվամիջոցներին դրա հետ կապված տեղեկանք կփոխանցեն, որտեղ մանրամասն ներկայացված կլինի թվերը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ներդրումներին և դրանցով պայմանավորված աշխատատեղերի ստեղծմանը՝ նկատեց՝ չպետք է մոռանալ, որ տեղական արտադրողներն էլ են ներդրումներ կատարում, միայն օտարերկրյա ներդրումները չեն։
«Եթե տեղական բիզնեսը տեսնի ավելի ապահով, հավասար մրցակցային պայմաններ, կփորձի աստիճանաբար իր գործունեության պայմաններն ընդլայնել, ներքին պոտենցիալն այս առումով բավականին ուժեղ է։ Եթե հազար ընկերություններից յուրաքանչյուրը տարեկան ավելացնի 10 աշխատատեղ, որը շատ հավանական է, ապա կստացվի 10 հազար աշխատատեղ, մեր երկրի պայմանների համար սա դրական ցուցանիշ կլինի»,- ասաց Գ. Մակարյանը։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ տնտեսագետը նշեց, որ դրանք շատ կարևոր են։
«Օտարերկրյա ներդրումներն այսօր արգելանքի մեջ են այն առումով, որ սպասում են որոշակի փոփոխության, վստահության: Կառավարության կողմից ցանկանում են տեսնել ռեֆորմներ, նոր կադրերի պրոֆեսիոնալիզմի ու մենեջմենթի խնդիրներ են տեսնում։
Ներդրումների համար որոշակի աշխուժություն նկատել ենք հատկապես հայկական ծագում ունեցող անձանց կողմից, նրանք ավելի շահագրգռված են երկրին օգնել, քանի որ գիտեն մեր երկրի թույլ ու ուժեղ կողմերը։ Բացի այդ, այլ երկրներում լինելով՝ այնտեղ էլ շատ մեծ հեռանկարներ չեն տեսնում, որովհետև նույն Ռուսաստանում էլ խնդիրներ կան կրթության, երիտասարդության մտածելակերպի առումով։ Բայց այդուհանդերձ, ներդրումային միջավայրում դեռևս կան շատ խնդիրներ։ Հայաստանը պետք է գնա այն ճանապարհով, որ փորձի մի երեք տարում կրճատել գործազրկությունն ու աղքատությունը, որի համար լուրջ աշխատանքներ են պետք։
Այսինքն՝ մենք պետք է գնանք մոտավորապես 120-150 հազար աշխատատեղերի գաղափարին, իսկ դրա համար մասշտաբային ռեֆորմներ են պետք։ Հայաստանն առայժմ այդ ճանապարհով չի գնում, առայժմ կան որոշակի ծրագրեր, որոնք միայն թղթային վիճակում են»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել