Վրաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղ ջրի տակ է անցել
Մայիսի 4-ին լույս 5-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանի արևելքում մի քանի գյուղ ջրի տակ է անցել, հաղորդում է apsny.ge -ն՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը հղումով:
«Հորդառատ անձրևի հետևանքով 3 գետ դուրս է եկել հունից և հեղեղել գյուղերի բնակելի տների նկուղներն ու մուտքերը, վնասել զբոսայգիները, խաղողի այգիները և շինությունների առաջին հարկերը», -ասվում է Վրաստանի արտակարգ ծառայությունների մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են ինտենսիվ ռեժիմով: Տուժածներ չկան, ներկայումս իրավիճակը կայունացվում է:
Տարերքից տուժած գյուղերը հոսանքազրկվել են: Այժմ հոսանքամատակարարումը փուլային կերպով վերականգնվում է: Հաղորդվում է նաև, որ հասցված վնասը հաշվելու նպատակով հատուկ հանձնաժողով կստեղծվի:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ