Ադրբեջանը փորձում է ուղղորդել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. Վլադիմիր Եվսեև
«168 ժամը» գրում է. «Բանակցությունների ներկայիս ինտենսիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին և բեկումներ առաջիկա կարգավորման հանդիպումներում չեն ակնկալվում:
Ըստ նրա՝ նախարարները կհանդիպեն, կշարունակեն շփումները գուցե նաև ամենաբարձր մակարդակով, կշարունակեն երկարաձգել ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում, որը ոչ մի լուրջ արդյունքի չի հանգեցնելու, քանի որ կողմերը պատրաստ չեն զիջումների: Ավելին՝ ունեն առավելապաշտական ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման գործընթացից:
Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպասում է ՀՀ-ի ներսում իրադարձությունների այնպիսի զարգացումների, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար:
«Այդ ընթացքում հարկավոր է նաև զուգահեռաբար բանակցային գործընթաց վարել, որոշ թեմաներից խոսել, կարգավորման ծրագրեր առաջ քաշել, հայկական տրամադրությունները ստուգել և ժամանակ շահել: Այդ պատճառով ադրբեջանական կողմը ներկայումս ցանկանում է շարունակել գործընթացը, կրկին ինչ-որ առումով իր օրակարգն է փորձում առաջ մղել, որին դեմ է հայկական կողմը:
Հետևելով այն տեղեկատվական արշավին, որն ադրբեջանական կողմն է իրականացնում վերջին շրջանում նախարարական հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ կա որոշակի նախաձեռնություն Ադրբեջանի կողմից, որի նպատակը, ինչպես ասացի, կարգավորման սեփական օրակարգի առաջմղումն է:
Հայկական կողմն էլ իր օրակարգն է իրականացնում Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունների և հումանիտար նախաձեռնությունների տեսքով: Բանակցային գործընթացում այս ակտիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս, սակայն այս ընթացքում ոչ մի րոպե պատերազմի վերսկսման սպառնալիքը չի վերանում»,-ասաց Եվսեևը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է