Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել, որը տեւել է շուրջ մեկ ժամ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքները, իրավիճակը Վենեսուելայում եւ ԿԺԴՀ-ում, ինչպես նաեւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման միջոցների եւ հետագա կրճատման մասին պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ԿԺՀ-ի միջեւ նոր նմանօրինակ պայմանագրի կնքումը: Նա նաեւ հայտնել է, որ հեռախոսազրույցն ունեցել է դրական ընթացք:
Կրեմլում հաստատել են զրույցի կայացման փաստը: «Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեւել է շուրջ մեկուկես ժամ»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել