Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
Գալիք շաբաթ օրը եւ կիրակի գիշեր Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Կիրակի օրվա երկրորդ կեսին կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ սպասվում են առանձին շրջաններում։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները խոստանում են հարավային քամու ուժգնացումներ մինչեւ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ մայիսի 5-ին նորից կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշեր երբեմն սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնացմամբ՝ 20-24 մ/վրկ, մայիսի 5-ին օրվա երկրորդ կեսին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+18,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +14+16,
Արարատում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Արմավիրում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+19,
Արցախում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +16+20։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել