Զարիֆը չի կարծում, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմն անխուսափելի է, բայց ամեն ինչ էլ պատահում է
Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը չի կարծում, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմն անխուսափելի է, բայց «պատահականությունները հնարավոր են»: Այս մասին նա ասել է The Independent-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ չնայած չի կարծում, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմն անխուսափելի է, «կարող են տեղի ունենալ դժբախտ դեպքեր», որոնք հնարավոր է՝ վերաճեն ռազմական կոնֆլիկտի: Նման «դժբախտ դեպքերի» մասին խոսելիս Զարիֆը բերել է Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի օրինակը, ռազմավարական ջրային ուղի, որով անցնում է նավթի համաշխարհային արտահանումների մեծ մասը: Նա նաեւ հիշատակել է Պարսից ծոցում 2016 թվականի հունվարի միջադեպը, որբ ԱՄՆ ՌԾՈՒ 2 նավ ներխուժել էին իրանական ջրեր եւ գրավվել ԻՀՊԿ-ի կողմից:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցին՝ Զարիֆը նշել է, որ Իրանում ձերբակալված ամերիկացիների եւ ԱՄՆ-ում կամ որեւէ այլ տեղ պատժամիջոցների խախտման համար ձերբակալված իրանցիների միջեւ հնարավոր է փոխանակում: Նա հստակեցրել է, որ փոխանակումը չի տարածվի այնպիսի եվրոպացիների վրա, ինչպիսին է բրտանա-իրանական քաղաքացի Զահարի-Ռեթքլիֆը, որը Իրանում ձերբակալվել է անվտանգության հետ կապված մեղադրանքներով:
Զարիֆը Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ «Բ թիմը» փորձում է նախագահ Թրամփին ներքաշել Իրանի հետ կոնֆլիկտի մեջ: Նա պարզաբանել է, որ այս թիմի կազմի մեջ են մտնում Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը եւ Աբու Դաբիի գահաժանգ արքայազն Մուհամմադ բեն Զաիդ Ալ Նահայանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել