Որպես ՀՀ առողջապահության նախարար՝ ես չունեմ որեւէ ընկեր. Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին
Որպես ՀՀ առողջապահության նախարար՝ ես չունեմ որեւէ ընկեր, բարեկամ հարազատ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (Լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքի եւ հեմոդիալիզի սարքավորումների գնումների գործընթացի հնարավոր խախտման մասին իր ներկայացրած հաղորդման մասին։
Նա շեշտեց՝ նշել է, որ որեւէ մեկի դեմ այդ գործով ցուցմունք չի տվել, առանցքային բառը «դեմ»–ն էր. «Գործով արվող իրավական պրոցեսներին ես ներգրավված եմ, ինձ հայտնի տեղեկատվությունն ինձ տրվող հարցերին ի պատասխան ես տվել եմ։ Դա չի նշանակում, որ դա ինչ–որ մեկի դեմ է, կողմ է կամ համար է։ Ես գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում եւ չպետք է տիրապետեմ։ Ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի։ Եկեք այս հարցին այլեւս չանդրադառնանք, որովհետեւ իրավական գործընթաց է ընթանում, իսկ իմ կարծիքը շատ քիչ է որեւէ եզրակացություն անելու համար»։
Նախարարը հրաժարվեց պատասխանել հարցին, թե Դավիթ Սանասարյանն արդյոք չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները. «Ես այն մարդը չեմ, որ այդ հարցի պատասխանը պետք է տամ, ՀՀ–ում կա դատական համակարգը, որը պետք է վճիռներ կայացնի»։
Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի Դավիթ Սանասարյանի հետ, նա կարճ պատասխանեց. «Լավ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտերիմ է եղե՞լ նրա հետ, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Հիմա էլ եմ մտերիմ»։
Հարցին՝ չի նեղացել իրենից, որին ի պատասխան նախարարը բազմանշանակ ժպտաց։
Արսեն Թորոսյանը պատասխանեց հարցին, թե արդյոք չեն տուժել Դավիթ Սանասարյանի հետ իր հարաբերությունները. «Պլատոնն իմ ընկեր է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Որպես ՀՀ առողջապահության նախարար չունեմ որեւէ ընկեր, բարեկամ հարազատ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:
Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել