Երբ պաշտոնանկ կարվի Էդուարդ Աղաջանյանը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդեվեդեւի կատակը ԵԱՏՄ նիստի ժամանակ եւ դրա շուրջ բարձրացրած աղմուկը բավական էր, որ հանրությունը մոռանա մի քանի օր առաջ տեղի ունեցած Քաղաքացու տոնի եւ դրա անցկացման հետ կապված սկանդալային հրապարակումների մասին:
Այսպես, լրատվամիջոցները պարզել էին, որ Սյունիքի եւ Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գեւորգ Աղաբալյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գեւորգ Աղաբալյանին, եւ որ «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն նույնպես պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին: Այս ընկերությունը, ըստ ընկերության հիմնադրի ֆեյսբուքյան էջի, այլ միջոցառումների պատվերներ եւս ստացել է պետությունից։
Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու համար գումար ստացած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն եւս, ըստ հրապարակումների, փոխկապակցված է «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ին։
Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը եւս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Այս ընկերությունը կազմակերպել է Երեւան քաղաքի տոնական միջոցառումները, որի համար ստացել է ավելի քան 25 մլն դրամ։
2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշնը» օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։
Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասում էր, թե մի՞թե վատ բան է դիջեյ աշխատելը: Վատ բան չէ: Վատ բանը դիջեյին աշխատակազմ, այն էլ վարչապետի աշխատակազմ վստահելն է: Վատը այն է, որ աշխատակազմի ղեկավարը, մեղմ ասած, չարաշահում է իրեն վստահված դիրքը կամ պաշտոնը եւ մնում անպատիժ:
Հարց է առաջանում, թե ինչու մրցույթ չի հայտարարվել միջոցառումները կազմակերպելու համար: Չէ՞ որ սա անհատ նկարչի անհատական ցուցահանդես չէր, այլ համապետական միջոցառում: Գուցե մրցույթը, արդար եւ ազատ մրցույթը թույլ տա, որ բիզնես միջավայրն աշխուժանա, կազմակերպությունների միջեւ իրական մրցակցություն առաջանա, կոռուպցիան հասցվի նվազագույնի:
Անփույթ դրված դրոշի համար մի երիտասարդ պաշտոնանկ արվեց: Հիմա հարց է առաջանում, թե երբ է հրաժարական տալու Էդուրադ Աղաջանյանը կամ երբ է պաշտոնանկ արվելու: Լավ, գոնե երբ է փորձ արվելու պարզաբանում տալ, թե ինչու մրցույթ չի անցկացվել, եւ թե ինչու են Աղաջանյանի ընկերներն արտոնյալ պայմաններում հայտնվել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել