«Դմիտրի Անատոլեւիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում». երկխոսության մեսիջը հստակ էր
«Իրատես» թերթը գրում է.
«Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարեւորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդեւին:
Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵՏՄ նիստի ժամանակ ինչ կարեւոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է:
Մեդվեդեւի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ:
Կոնկրետ ինձ համար ծիծաղելին ոչ թե Փաշինյան-Մեդվեդեւ երկխոսությունն էր, այլ ՀՀ վարչապետի «կրուտիտն» ու նրա թիմակիցների` «շեֆի թասիբը պահելու» չինովնիկական մոլուցքը:
Թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, թե՛ գործադիրի ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից անարգանքի սյունին գամեցին ՌԴ վարչապետին` շեշտելով Նիկոլ Փաշինյանի մեծահոգաբար լռելու ու «դուխով» լինելու հատկանիշը: Սրճախմության անմեղ զրույցի մեջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, մեծագույն «դուխ» է տեսել, պատգամավորներից մեկն էլ դիմել է 10-ից ավելի լեզվաբանների` համոզվելու, որ վարչապետը լեզվական սխալ թույլ չի տվել:
Է՛լ Դիմա, է՛լ Դիմոչկա, է՛լ «հայերի փողերով ապրող» բնորոշումներով դիմեցին մի մարդու, որին նախորդ օրն իրենց քաղաքական հայրը, խախտելով քաղաքական էթիկայի նորմերն ու երկրորդելով մյուս հյուրերի ներկայությունը, առանձնահատուկ հյուրընկալության էր արժանացրել: Իսկ սրճախմության մասին չստացված երկխոսության մեսիջը հստակ էր` Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել