Ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը
«Հրապարակ» թերը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»:
Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը: Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»:
Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը:
Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետեւ Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, եւ ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։
«Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը: Հարցի նրբությունը նաեւ այն է, որ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ եւ այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել