Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն. Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն, գրում է minval.az-ը:
Ստամբուլում անցկացվող IDEF-2019 միջազգային պաշտպանական ցուցահանդես այցելած նախարարը նշել է, որ ցուցահանդեսին ներկայացված են ժամանակակից զենք ու սարքավորումներ:
Հասանովը նշել է, որ որևէ երկրից սպառազինություն գնելուց առաջ Ադրբեջանը սկզբում լուրջ փորձարկումներ է անցկացնում: «Փորձարկումները տևում են ոչ թե 1-2 օր, այլ երբեմն 6 ամիս, անգամ մեկ տարի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը:
Նախարարը պատմել է նաև «եղբայրական» Թուրքիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում իրականացվող նախագծերի մասին: «Այսօրվա դրությամբ մենք ունենք շատ նախագծեր»,- ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները: Այդ նպատակով օրեր առաջ Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 3-ը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ