Չեխիայի ՍԴ-ն թույլ է տվել հյուրանոցին համար չտրամադրել այն ռուսներին, որոնք հավանություն են տալիս Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը
Չեխիայի սահմանադրական դատարանն Օստրավա քաղաքում գտնվող Brioni հյուրանոցի ղեկավարության որոշման մեջ խտրականության դրսևորումներ չի հայտնաբերել, հայտնում է Echo24-ը՝ հիշեցնելով, որ հյուրանոցի ղեկավարությունը որոշել է համար չտրամադրել այն ռուսներին, որոնք հրաժարվել են գրավոր կերպով քննադատել Ղրիմի միացումը Ռուսաստանին:
2014 թվականի ապրիլին Brioni Boutique Hotel հյուրանոցում հայտարարություն է տեղադրվել, որում ասվել է, որ ռուսները չեն կարող այդտեղ մնալ, եթե չստորագրեն համապատասխան հայտարարությունը: Դրանից հետո առևտրային տեսչությունը տուգանել է հյուրանոցին 50 000 կրոնի չափով՝ այցելուների խտրականության պատճառով: Սակայն Օստրավայի դատարանը գործն ուղարկել է վերանայման, ինչի արդյունքում տուգանքի չափը նվազեցվել է մինչև 5000 կրոն: Գերագույն դատարանը մերժել է հյուրանոցի բողոքը:
Գերագույն դատարանի որոշումն էլ չեղարկել է Սահմանադրական դատարանը, որն ընդգծել է, որ այցելուները նախապես իմացել են պայմանների մասին և կարող էին այլ հյուրանոց ընտրել:
Դատարանը նաև որոշել է, որ հյուրանոցի ղեկավարության գործողությունները «համապատասխանել են ինչպես Չեխիայի վարած արտաքին քաղաքականությանը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների քաղաքականությանը»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել