Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Աշխարհ

Քեմբրիջի համալսարանը պարզում է՝ անցյալում արդյոք օգուտ ստացե՞լ է ստրկավաճառությունից

Քեմբրիջի համալսարանը երկամյա ներքին հետաքննություն կանցկացնի՝ գնահատելու համար այն ֆինանսական օգուտների մասշտաբը, որոնք համալսարանը իր պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում ուղղակի կամ անուղղակի ստացել է ստրկավաճառության շնորհիվ, հայտնում է The Times-ը:

Հետաքննության անցկացման պատասխանատուն են Քեմբրիջի համալսարանի Աֆրիկական հետազոտությունների կենտրոնի երկու մշտական աշխատակիցներ, իսկ նրանց աշխատանքի արդյունքները պետք է գնահատի 8 մարդուց բաղկացած հանձնաժողովը, որոնց նշանակել է համալսարանի ռեկտոր Սթիվեն Տուպը, որի գիտական մասնագիտացման ասպարեզն է Մարդու իրավունքների ոլորտում իրավունքը: Փորձագետների ուշադրության գլխավոր առարկան կլինեն ֆինանսական նվիրատվությունները, համալսարանին, նրա գրադարաններին եւ թանգարաններին նվիրաբերված իրերը: Համալսարանը, հավանաբար, նյութական օգնություն է ստացել նաեւ անձանցից, որոնք հարստացել են ստրկավաճառությամբ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութներ ստրուկների մատակարարմամբ: Դրանից բացի, հետաքննության ընթացքում պետք է պարզվի, թե Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորների աշխատանքները XVIII-XX դարերում որքան սաստիկ են ազդել ռասայական կարծրատիպերի եւ մի ժողովուրդների մյուսների նկատմամբ գերազանցության պատկերացումների ձեւավորման վրա:


Նախկինում Գլազգոյի համալսարանը, որտեղ 2018 թվականին նման հետաքննություն էր անցկացվել, պարզել էր, որ XVIII-XIX դարերում զգալի նվիրատվություններ է ստացել բրիտանացի ձեռնարկատերերից, որոնց բիզնեսը, ի թիվս այլոց, կապված էր ստրկավաճառության հետ: Այսօրվա դրամական արժեքին փոխարկելու դեպքում նրանք համալսարանին էին փոխանցել գրեթե 200 մլն ֆունտ սթերլինգ, որոնց մի մասը ծախսվել է Գիլմորհիլ շրջանում համալսարանի մասնաշենքերի շինարարության համար, որոնք կառուցվել են նոր գոթական ոճով՝ հայտնի ճարտարապետ Ջոն Հիլբերթ Սքոթի նախագծով: Արդյունքում շոտլանդական բուհի ղեկավարությունը պաշտոնապես ներողություն էր խնդրել՝ կապված իր պատմության բացահայտված էջերի հետ, եւ հայտնել, որ մի շարք միջոցառումներ կձեռնարկի՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, այդ թվում՝ կհիմնադրի ստրկության հետազոտության կենտրոն: Քեմբրիջի համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, թե դեռեւս վաղ է խոսել միջոցառումների մասին, որ կարող են ընդունվել հետաքննության արդյունքներով, որը ներկայումս սկսում է այս բուհը:

«Ստրկավաճառության հետ բրիտանական հնագույն համալսարանների կապերի հանդեպ հանրության եւ հետազոտողների հետաքրքրությունն աճում է, ուստի միանգամայն ճիշտ է, որ Քեմբրիջը կուսումնասիրի այն հարցը, թե որքան մեծ օգուտ է ստացել գաղութատիրական ժամանակշրջանում ստրուկների աշխատանքից,- հայտարարել է Տուպը: - Մենք չենք կարող մեր անցյալը փոխել, բայց եւ չպետք է դրանից թաքնվենք: Հույս ունեմ, որ այս գործընթացը համալսարանին կօգնի հասկանալ եւ գնահատել այն դերը, որն ունեցել է մարդկության պատմության այդ մռայլ շրջանում»: