Ռուբեն Կարապետյան. «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց»…
Գիտեմ,
որ գոնե հարազատներս ու իրական, ոչ ՖԲ ընկերներս սպասում են իմ գնահատականին երեկ կայացած «բեմադրությանը»: Ասեմ հետևյալը.
1. Բռնի ուժով և տարատեսակ միջոցների ու հնարքների գործադրմամբ դեռևս 2008թ. ՀՀ իշխանությունը զավթած անձն ու նրա շրջապատն ապահովեցին հայաստանցիների բռնաբարման, ստորացման ու վերջնականապես մուրացկան դարձնելու քաղաքականության շարունակականությունը:
2. Վերարտադրվեց մեզանում նյութապաշտության ջահակիր ու ազգային արժեքներին և հայկականությանը, հոգևորին ու ոգեղենին սպառնացող հիմնական հայաստանյան «ուժը»:
3. Վերջինիս կողմից ստեղծած մնացած ոչ պակաս կարևոր սպառնալիքների՝
անվտանգության, տնտեսություն, ժողովրդագրություն և այլնի մասին խոսելն ավելորդ է :
Ի՞նչ չի կարելի անել այս պահին.
-Մեղադրել «ժողովրդին»՝ (1996թ. ի վեր՝ հայաստանցիներն ապացուցել են իրենց վճռականությունն ու համարձակությունը): «Ազգին» ու մեր «ժողովրդին» մեղադրելը մեզ կտանի փակուղի, որից ամեն գնով պետք է խուսափել: Երեկ և այսօր Հայաստանցին կարիք ուներ և ունի նվիրյալ ու հզոր առաջնորդի: Իրական առաջնորդի բացակայությունն է մեր անհաջողության պատճառը, ոչ թե ժողովուրդը:
«Իրական առաջնորդը նա է, ով կարող է տանել ժողովրդին այնտեղ, ուր նա դեռևս չի եղել»: Վստահ եմ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում կհայտնվի այդ առաջնորդը: Մի՛ վհատվեք ու մի՛ հուսալքվեք: «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց»…
Իսկ հիմա արեք հանգիստ թողենք մեր «ժողովրդին»....
Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ