Կուբայի ԱԳ նախարարը Բոլթոնին անվանել է «պաթոլոգիկ ստախոս»
Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը երեքշաբթի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել էր «պաթոլոգիական ստախոս», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը պաթոլոգիական ստախոս է, որը նախագահ Թրամփին ապատեղեկացնում է: Վենեսուելայում չկան ո՛չ կուբայական զորքեր, ո՛չ կուբացիներ, որոնք մասնակցում են ռազմական եւ անվտանգության գործողությունների: Կա միայն բժշկական անձնակազմ հումանիտար առաքելությամբ: Ես վճռականորեն մերժում եմ Թրամփի լիակատար շրջափակման սպառնալիքը»,- նշել է Ռոդրիգեսն իր Twitter-յան միկրոբլոգում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային սպառնացել էր «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով՝ կապված այդ երկրի կողմից օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած Վենեսուելայի կառավարությանն աջակցելու հետ: Նրա խոսքով՝ դա կարվի, եթե կուբայական զորքերը եւ կազմավորումներն անմիջապես չդադարեցնեն ռազմական եւ այլ գործողությունները, որոնք «հանգեցնում են մահերի եւ Վենեսուեկայի սահմանադրության խափանմանը»:
Մինչ այս Սպիտակ տունը հայտարարել էր Կուբա այն ամերիկացիների ուղեւորությունների սահմանափակումների մասին, որոնք այդ երկրում ազգականներ չունեն: Դրանից բացի, ԱՄՆ-ն ամերիկացիների կողմից Կուբա դրամական փոխանցումների սահմանափակումներ է մտցրել՝ եռամսյակի ընթացքում հազար դոլար չափով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել