Թանկագին հյուր, ճգնաժամային հարաբերություններ. հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում
«Փաստ» թերթը գրում է.
«Երևանում երեկ տեղի են ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստեր: Օրակարգում 13 հարց է եղել: ԵԱՏՄ վարչապետների հավաքները, որպես կանոն, հասարակության լայն շրջանակներին քիչ են հետաքրքրում: Նախ՝ ԵԱՏՄ-ում քաղաքական սկզբունքային որոշումները կայացվում են պետությունների առաջին դեմքերի մակարդակով, ու վարչապետներն իրենց հանդիպումներով կամ նախապատրաստում են առաջնորդների գագաթաժողովները, կամ էլ կատարում են այն որոշումները, որոնք նրանց կողմից կայացվել են: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն ինստիտուցիոնալ հարթության վրա կայացած չէ ու անդամ երկրների համար հերթական հարթակ է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կառուցելու կամ զարգացնելու համար:
Հայաստանն այս հարթության վրա բացառություն չէ, ու պատահական չէ, որ նախօրեին Երևանում ամենասպասված հյուրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր: Վերջինիս այցը Երևան ուշագրավ է մի քանի ասպեկտով:
Մեդվեդևը փաստորեն Ռուսաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը ժամանում է Երևան թավշյա հեղափոխությունից հետո: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ անցած տարվա իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում, ու հիմա դրանք ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում: Մի կողմից՝ Մոսկվայում ավանդաբար մերժողական կանխատրամադրվածություն ունեն հեղափոխության այդ ցանկացած դրսևորման հանդեպ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու հեղափոխականությունը պաշտոնական Երևանի հանդեպ վստահության ճգնաժամ են առաջացրել Մոսկվայում:
Թերևս սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր հայ-ռուսական հարաբերությունների խութերը վերացնել Մեդվեդևի հետ ոչ ֆորմալ, ընտանեկան հանդիպման միջոցով: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալել է կառավարական առանձնատանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել