«Այդ օրը չի ուշանա». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանի հեռանալու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, եւ քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ ոչ»: Բա ի՞նչ է լինելու։
«Շարունակական ֆիասկո. փորձելու են ծախսային մասից կտրել-կպցնել հավաքագրումներին, ինչն էլ կնշանակի, որ քաղաքապետն իր պարտավորությունները չի կատարում, չի կարողանում տնտեսություն վարել»:
Տեղեկություն կար, որ եթե ամռան տապին եւս չկարողանան աղբահանությունն իրականացնել, հրաժարական կպարտադրվի։ «Չեմ կարող ասել՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ, սակայն ինձ համար ակնհայտ է մեկ բան` տարվա կեսը 10 ամիս է անում, եւ եթե այդ խնդիրը չի լուծվում, ինքնին նշանակում է, որ քաղաքը ղեկավարելու ունակության խնդիր ունենք»:
Ըստ որոշ աղբյուրների՝ Մարությանն այս ընթացքում 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ», նա չի համաձայնել նաեւ այն պատճառով, որ չունեն հարմար թեկնածու։ «Այդպես է, թե` ոչ, իրենք կիմանան, բայց, ելնելով հանգամանքից, որ ավագանու ընտրությունները չընթացան քաղաքային տրամաբանության մեջ, բացառապես «սեւի եւ սպիտակի» քաղաքական հենքի վրա էին, եւ Փաշինյանն ասում էր` քվեարկեք «Իմ քայլի» օգտին, որպեսզի խորհրդարանն արձակվի, կարծում եմ` այդ օրը չի ուշանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել