Ակցիզային հարկի բարձրացումը կխորացնի աղքատությունը. Սերգեյ Բագրատյան
Հարկային օրենսգրքի մշակման հիմքում պետք է դրվի կառավարության ծրագրի իրագործումը։ Այսօր Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Այս համատեքստում նա նկատեց, որ կառավարության ծրագիրը մինչև 2023 թվականն է, իսկ Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները մակրոտնտեսական միջավայրի վրա 2033 թվականն է ընդգրկում։
«Կառավարության հաստատված ծրագրում թվային տեսքով ցուցանիշները գրեթե չկան, կամ էլ կառավարությունում ունեն պայծառ պատկերացումներ, որ 10 տարի հետո կարող են ապահովել կառավարության նոր տեսլականը»,- ասաց նա։
Պատգամավորը նկատեց, որ կառավարության ծրագրում թիրախավորվում է աղքատության դեմ պայքարը։ Սակայն նա կարծում է, որ այս գաղափարին հակասում է ակցիզային հարկի բարձրացումը։
«Ակցիզային հարկը բարձրացնելու պարագայում անհնար է, որ ապրանքների գները չբարձրանան, իսկ ապրանքի գները բարձրացնելուց պարզ է, որ ընկնում է գնողունակությունը, և քաղաքացին ավելի է աղքատանում»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել