Եվրասիական ինտեգրացիայի նախագիծը հասել է իր նպատակին, կազմակերպությունը զարգանում է. Մեդվեդեւ
ԵՏՄ-ի ստեղծման պահից 5 տարվա արդյունքները վկայում են այն մասին, որ նախագիծը հասել է իր նպատակին, կազմակերպությունը զարգանում է: Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում ընթացող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
ՌԴ վարչապետի խոսքով՝ ամենագլխավորն այն է, որ նաեւ տնտեսություններն իրենց ավելի վստահ զգան, իսկ քաղաքացիները զգան ինտեգրացիայի բարերար հետեւանքները: «Կոնկրետ Միությունում ընդհանուր ՀՆԱ-ն մեծացել է 2,5 անգամ: Կատարվել է դրված խնդիրը՝ ՀՆԱ-ն ապահովել 2 տոկոսից ոչ ցածր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը մեծացել է 10 տոկոսով: 9 տոկոսով աճել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը»,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը:
Բայց կան խնդիրներ, որոնց վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը, հավելել է ՌԴ վարչապետը: Նա դրանց թվում նշել է թվային տեխնոլոգիաների զարգացումը եւ ներդրումը, բիզնեսի համար ծառայությունների ստեղծումը, տնտեսությունների մեջ ինովացիոն գործընթացները, ինտեգրացիայի ներքին կոնտուրի ամրապնդումը: Մեդվեդեւի խոսքով՝ վերջինի առումով խոչընդոտներ կան բոլոր տնտեսություններում. «Աշխատում ենք ըստ «ճանապարհային քարտեզի», սակայն կատարումն այնքան էլ արագ չի ընթանում, ինչն անդրադառնում է ձեռնարկատիրական գործունեության վրա»:
Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է տեխնիկական կարգավորման ոլորտի զարգացում, քանի որ ընդհանուր շահերից է բխում, որպեսզի շուկա մատակարարվող արտադրանքը որակով լինի: Ներկայումս գործում են 47 տեխնիկական կանոնակարգեր, մշակման փուլում են եւս 12-ը: «Առաջարկում եմ արագացնել համաձայնեցումը եւ խիստ վերահսկողություն ապահովել»,- նշել է Մեդվեդեւը: Նա որպես հաջող աշխատանքի օրինակ բերել է մորթյա արտադրանքի մակնշումը, ինչը թույլ է տվել զգալիորեն կրճատել ստվերային շուկան: Ազատ տնտեսական գոտի է ստեղծվել Վիետնամի հետ, բանակցություններ են վարվում Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի հետ, Մոլդովան ունի դիտորդի կարգավիճակ: «Անհրաժեշտ է աշխատանքը շարունակել, հատկապես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Դա զգալի առավելություն կտա եվրասիական ապրանքների առաջմղման համար»,- եզրափակել է Դմիտրի Մեդվեդեւը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել