ՊԵԿ նախագահի տեղակալի աները ՊԵԿ-ին դատի է տվել
«Անելիք» բանկի նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանը, որը ներկայումս ԵվրոԱսիական ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալն է, դատի է տվել ՀՀ պետեկամուտների կոմիտեին։ Հայցը վերաբերում է Սամվել Ճզմաչյանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ եկամտային հարկի գծով իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջին։ Ըստ ՊԵԿ լրատվականի, այն վերաբերում է Երեւանի հայտնի սրճարաններից մեկին՝ «Տեռազզային», որը Սամվել Ճզմաչյանին է պատկանում։ Ինտրիգն այն է, որ Ճզմաչյանը դատարան է դիմել մի պետական մարմնի դեմ, որի նախագահի տեղակալը՝ Միքայել Փաշայանը, իր հարազատ փեսան է, Ճզմաչյանի դստեր՝ Ռուզաննա Ճզմաչյանի ամուսինը։ Հայցի շուրջ փորձեցինք տեղեկություններ ստանալ «Անելիքի» նախկին նախագահից։
- Ի՞նչ խախտում է կատարել հարկային մարմինը սրճարանի հետ կապված։
- Չեմ ուզում ասել, ներկայացրել եմ, ճիշտ եմ արել։ Իրենք խախտում են կատարում, այդքան բան։
- Եկամտահարկը շա՞տ են հաշվել։
- Ոչ, ընդհանրապես չպետք է հաշվեին, ես ապացուցողական փաստաթղթեր եմ ներկայացրել, որ չպետք է հաշվեին։ Գուցե սխալվել են։ Չեմ ուզում բացատրել։
- Դուք հայտնի անձնավորություն եք, Ձեր փեսան ՊԵԿ նախագահի տեղակալն է, երեւի լուրջ հիմք եք ունեցել, որ դատարան եք դիմել ՊԵԿ-ի դեմ։
- Ի՞նչ անենք, որ հայտնի անձնավորություն եմ, կամ իմ փեսան է աշխատում։ Թող աշխատի։ Ես ոչինչ դեմ չունեմ այսօրվա իշխանություններին։ Իմ՝ որպես անհատի իրավունքն է խախտված։
- Մե՞ծ գումար է։
- Գումարը միլիոններ չի։ Ես դրանով ուզում եմ հրահրել, որ օրենսդրական փոփոխություն կատարվի, ու մարդկանց, որոնք իրավաբաններ են, շատ ավելի լավ են հասկանում հարկային օրենսդրությունը, շտկեն թերությունները, որ սա չհանդիսանա նախադեպ, հետագայում էս նույն հիմարությունները կրկնեն քաղաքացիների հանդեպ։ Մենք չէ՞ որ հպարտ աշխատողներ ենք։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել