Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. 440 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի. ՊԵԿ նախագահ
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Ջանջուղազյանի հայտարարությանը, թե Հայաստանը նախորդ տարի իր հարկային պոտենցիալից շուրջ 440 մլրդ դրամի հարկ չի հավաքագրել:
Անանյանի խոսքով, կա հարկային ծախս հասկացություն եւ հարկային պոտենցիալ հասկացություն. «Հարկային ծախսն այն մեծությունն է, որ հարկային արտոնությունների պատճառով թերի են հավաքագրվում եկամուտները: Այո, մոտ 440 մլրդ դրամի չափով հարկեր չեն հավաքագրվել այդ պատճառով: Դուք կարող եք 2015-ի ուղերձ-բացատրագրում նայել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար պարոն Ջանջուղազյանը հարկային ծախս եւ հարկային պոտենցիալ հասկացությունները շփոթել է: Այսինքն թերակատարման մասին չի խոսքը: Այո, գումար կորում է, երբ օրենքով հարկային արտոնություն ես տալիս եւ այդ գումարը չի հավաքագրվում բյուջե: Օրինակ առողջապահության ոլորտն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ այդ արտոնության չափը գնահատվում է 25-30 մլրդ դոլար: Այ դա մենք կորցնում ենք»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նաեւ նշեց, որ կա նաեւ հարկային ներուժ հասկացություն. «դա այն է, որ երկիրն ունի այդպիսի պոտենցիալ, բայց թերի վարչարարության պատճառով չենք կարողանում հավաքագրել: Բայց ոչ ոք նման հաշվարկ չի անում, թե որքան է հարկային պոտենցիալը:
Այո, կա հարկային ստվեր, որը հաշվարկելու տարբեր մեթոդաբանություններ կան: Բայց 440-460 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի: Դա այնքան հասարակ բան է, որ իմ տեղակալը սուբորդինացիայից եւ էթիկայից ելնելով չի փորձել ուղղել պարոն Ջանջուղազյանին»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել