Հարկային օրենսգրքի փոփոխությունների ազդեցությունը գնաճի վրա աննշան է․ փոխնախարար
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը կողմ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու գաղափարին, սակայն մի շարք հարցադրումներ ունի, որոնք էլ ներկայացրեց այսօրվա խորհրդարանական լսումներին։ Նա նախ հետաքրքրվեց, թե ՀՕ-ի փոփոխությունների արդյունքում որքա՞ն է գնահատվում գնաճային ճնշումը։
«Նշեմ, որ նախկին քննարկումների ժամանակ Ձեր գործընկերը գնաճային ճնշումը գնահատեց 0,4 տոկոս, բայց գնաճ եղավ 4 տոկոս»,- հավելեց նա։
Տնտեսագետի հարցադրումներից մեկն էլ վերաբերում էր եկամտահարկի համահարթեցման հետ կապված խնդիրներին։ Նրան հետաքրքրում էր, թե գործադիր մարմինը եկամտահարկի համահարթեցման որոշում կայացնելիս ուսումնասիրե՞լ է միջազգային փորձը, ծանոթացե՞լ է Մակեդոնիայի, Սլովակիայի, Վրաստանի ու Գերմանիայի ձախողված փորձերին։
«Հաջորդ հարցս սոցիալական կրեդիտների տրամադրման հետ է կապված, քանի որ Հարկային օրենսգրքի նախագծի մշակման հայեցակարգում ամրագրված է, որ եթե անցում ենք կատարում համահարթ տարբերակի՝ շեմն իջեցնելով՝ դարձնում ենք 20 տոկոս, ապա սոցիալական կրեդիտների տրամադրման մեխանիզմ պետք է լինի»,- նշեց Մովսես Արիստակեսյանը։
Վերջինիս հարցերին պատասխանեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա, անդրադառնալով ՀՕ-ի հետևանքով գնաճային ճնշումներին, հայտարարեց՝ ռիսկը մեծ չէ։
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունման ազդեցությունը գնահատվում է ընդհանուր հավասարակշռվածութան մոդելով և գնաճային ճնշումերն աննշան են, այսինքն՝ այստեղ ռիսկեր չունենք։ Փաստաթղթերի փաթեթի հետ ներկայացված է վերլուծության արդյունքը, և կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ»,- ասաց Պողոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ իրեն չի զարմացնում միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված հարցը։ Նա նկատեց, որ ՀՀ-ում փետրվարի 12-ին կայացել է միջոցառում, որին մասնակցում էին Սլովակիայի և Մակեդոնիայի ֆինանսների նախարարները, Գերմանիայի և Վրաստանի ներկայացուցիչները, որոնք էլ ներկայացրել են իրենց երկրի ձախողված փորձը։
«Այս միջոցառման ժամանակ էլ մենք տվեցինք մեր հիմնավորումները, թե ինչ ենք ակնկալում այս համակարգի ներդրումից։ Հիմա էլ ասեմ, որ 2 հիմնական խնդիր պետք է լուծի եկամտային հարկի համակարգը․ առաջին՝ վերաբաշխողական գործառույթի իրականացումը, որը մեր երկրում չի իրականացվել, երկրորդ՝ ֆիսկալ քաղաքականություն։ Բայց այս ճանապարհին եկամտային հարկը պետք է լինի այնպիսին, որ աշխատավարձի հարկն ինքնին չծանրաբեռնի ձեռնարկատիրոջը՝ հատկապես արտահանմանը միտված ձեռնարկատիրական նախագիծ իրականացնողին»,- ընդգծեց փոխնախարարը։
Սոցիալական կրեդիտների տրամադրման հետ կապված հարցը Պողոսյանն էլ կարևորեց՝ շեշտելով, թե երբեք չեն թերագնահատել այս համակարգի նշանակությունը։
«Բայց այս համակարգի կիրառությունն օբյեկտիվորեն պահանջում է ինքնահայտարարագրման համատարած ներդրում։ Այս ուղղությամբ մտածում ենք, որ սա համակարգային նշանակության փոփոխություն է։ Պետք է զգուշավորությամբ, բայց մտածենք այս բարեփոխման մասին»,- եզրափակեց Պողոսյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել