Հայաստանյան «հպարտ» արտաքին քաղաքականության հետևանքները. ի՞նչ է, Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե «թողեք խորովա՞ծ անեմ»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մինչ անցած շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը հայաստանյան «հպարտ», բայց նաև հիմնականում սոված քաղաքացիների աչքի առաջ Երևանի կենտրոնում խորոված-քյաբաբի խնդրով էր «ծանրաբեռնված», Պեկինում մոտ չորս տասնյակ երկրների առաջնորդներ շատ ավելի լուրջ գործով էին զբաղված: Արդյունքում, ինչպես նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր նշել, Պեկինում «ահագին փող բաժանվեց», իսկ մեզ մնում է գոնե փորձել ինչ-որ զարտուղի ճանապարհով «խցկվել «Մետաքսի ճանապարհի» ծրագրերի մեջ»:
Բայց միամիտ մարդ է այդ Բագրատյանը. ինչ է, կարծում է Փաշինյանին Պեկին կանչեցին, նա էլ, թե «Թողեք խորովա՞ծ անեմ»: Կանչեին, մինչև Պեկին ուրախությամբ ոտքով էլ կգնար էլի...
Չէ, իհարկե, լավ է, որ «հպարտ» քաղաքացիներ ունենք, «հպարտ» արտաքին
քաղաքականություն: Բայց նաև, ինչքան որ քաղաքացիներն են սոված մնում, այդպես էլ արտաքին քաղաքականության վիճակն է: Մինչդեռ Պեկինում իրոք քննարկվեցին հարցեր, տրվեցին լուծումներ, որոնք աշխարհի մի մեծ հատվածի, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանի համար ուրվագծելու են մոտակա տասնամյակների ողջ կյանքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և այդպես
շարունակ: Այսինքն՝ Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհի» երկրորդ գագաթաժողովը գործնականում քաղաքական և ներդրումային տեսանկյունից ամփոփեց այն բոլոր գլոբալ ծրագրերը, որոնց հիման վրա նախատեսվում է տարեկան միլիարդավոր տոննաներով բեռներ ասիական բուռն զարգացող տարածաշրջանից հասցնել Եվրոպա և հակառակը: Նորից դիմենք Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը. «ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ-ի միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ՝ երկկողմ ադրբեջանաչինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում...»:
Չնայած, այստեղ որևէ անսպասելի բան չկար, այս գլոբալ ծրագրերը նոր բան չեն, և Պեկինի այս հերթական գագաթաժողովը պարզապես ֆիքսեց, որ դրանք ոչ միայն հետևողականորեն առաջ են գնում, այլ նաև, որ մտել են իրագործման վերջին փուլ: Նոր բան չէ նաև այն հակազդեցությունը, որ ԱՄՆ-ն փորձում է իրականացնել այդ ծրագրերն արգելափակելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել