ՄԱԿ գլխավոր քարտուղարը ինտերնետին մեղադրել է այլատյացության վերելքի մեջ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել այլատացության հիման վրա կատարված հանցագործությունների թվի աճի վերաբերյալ, եւ դրանց տարածումը կապել է ինտերնետի հետ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք անհանդուժողականության անհանգստացնող զանգվածային վերելք եւ ատելության վրա հիմնված հանցագործություններ, որոնք կատարվում են կրոնական վայրերում։ Միայն վերջին օրերին գրոհների են ենթարկվել սինագոգը՝ ԱՄՆ-ում, եւ եկեղեցին՝ Բուրկինա Ֆասոյում»,- նշել է նա երկուշաբթի օրը տարածված հայտարարությունում։
Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ «նման ատելության կենտրոնցման վայր են համարվում ինտերնետում որոշ ռեսուրսներ, որտեղ իրար նման մտածող այլատյացները գտնում են միմյանց»։ Նման հարթակները, Գուտերիշի կարծիքով, ծառայում են միջկրոնական ատելության տարածմանն ու ուժեղացմանը։
«Նման ատելությունը սպառնում է բոլորին, հենց այդ պատճառով դրա դեմ պայքարը յուրաքանչյուրի գործն է։ Քաղաքական եւ կրոնական առաջնորդները հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղ համագոյակցության քարոզչության համար։ Ես այս հարցում ակնկալում եմ կառավարությունների եւ քաղաքացիական միավորումների աջակցությունը»,- ամփոփել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել