Մարկ Ցուկերբերգը կնոջ համար յուրահատուկ «զարթուցիչ» է ստեղծել, որը նրան սթրեսի չի ենթարկում
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր կնոջ՝ Պրիսցելա Չանի համար ստեղծել է յուրահատուկ «զարթուցիչ», որը թույլ է տալիս նրան քունն առնել գիշերը եւ հանգստացած հոգ տանել երեխաների համար՝ հայտնում է Fox News-ը։
Հայտնագործությունն իրենից ներկայացնում է փայտյա տուփ, որը մեղմ լույսով վառվում է առավոտվա վեցի եւ յոթի միջեւ, երբ երիտասարդ մորը պետք է վեր կենալ եւ հոգ տանել փոքր դուստրերի համար։
Ինքը՝ Մարկ Ցուկերբերգը իր հայտնագործությունն անվանել է «քնի տուփ»։ Նա այդ մասին գրել եւ հատուկ «զարթուցչի» լուսանկարն է հրապարակել Instagram-ում։
«Մայր լինելը ծանր է, եւ այն ժամանակվանից, երբ մենք երեխաներ ունեցանք, Պրիսցելան դժվարանում էր՝ գիշերվա քնի հետ կապված։ Նա արթնանում եւ ժամանակը ստուգում էր իր հեռախոսով, որպեսզի իմանար, թե արդյոք շուտ կարթնանան երեխաները, իսկ այնուհետեւ սթրեսի էր ենթարկվում եւ չէր կարողանում կրկին քնել»,- իր գրառման մեջ նշել է 34-ամյա սիրող ամուսինը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել