Մերսում, մեդիտացիա, կանեփի յուղով քսուքներ. 4-րդ երեխայի ծնվելու նախաշեմին Քիմ Քարդաշյանի ինքնատիպ խնջույքը (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն ընդառաջ նախածննդյան խնջույք է կազմակերպել՝ իր առանձնատանը հավաքելով ընտանիքի անդամներին և մտերիմներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա գեղեցկուհին, որի երեխային ծննդաբերելու է փոխնակ մայրը, հետաքրքիր հավաքույթ է կազմակերպել: Ամեն ինչ մտածված ու արված է եղել այնպես, որ բոլոր ներկաները հնարավորինս թուլանան ու լիցքաթափվեն:
Հավաքույթի կազմակերպիչ Մինդի Ուեյսը Քարդաշյանի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի լոսանջելոսյան առանձնատունը հանգստության օազիսի է վերածել: Այնտեղ հյուրերին մերսել են, հնարավորություն տվել մեդիտացիա անել, ձայնային թերապիայի սեանսներ են անցկացվել:
Առանձնատան տարածքում գործել է հատուկ սրահ, որտեղ հյուրերը, հագնելով Yeezy փափուկ հողաթափեր, կարողացել են օգտվել մաշկի խնամքի՝ կանեփի յուղ պարունակող նյութերից:
Ավելի ուշ Քիմը նշել է, որ ամեն ինչ ուղղակի կատարյալ էր:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել