Արմեն Ավետիսյանը հարցաքննվել ու առերեսվել է վկաների հետ․ ԱԱԾ
ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով բազմիցս հարցաքննվել է: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ Արմեն Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ:
«Բազմիցս հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերեսվել է վկաների հետ», - նշեցին կենտրոնից։
Ըստ մամուլի կենտրոնի՝ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահը գործով դեռ վկայի կարգավիճակ ունի։
Ավելի վաղ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրել պետությանը: 2018-ի դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ըստ օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար: ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը` ծախսված միլիոնավոր դոլարները ներկայացնելով իբրև Հայաստանում օտարերկրյա ներդրում:
Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:
ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, որը որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:
Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: Ըստ ԱԱԾ-ի՝ օրենքի խախտումներով կառուցված երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցները միասին 2016-ին գնահատվել են մոտ 90 մլն դոլար։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել