ԱՆ ՔԾ պետը ներկայացրել է «Աբովյան» ՔԿՀ–ի նորանշանակ պետին
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ Արմեն Դաշյանին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանին՝ Ծառայության պետը մաղթեց նրան արդյունավետ աշխատանք և հրահանգեց նույն նվիրվածությամբ շարունակել ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Արտյոմ Մխոյանը, անդրադառնալով վերջին շրջանում կատարված իրադարձություններին, որոնց արդյունքում տեղի ունեցան կադրային նմանատիպ փոփոխություններ, շեշտել է, որ վերհանված թերությունները հետևանք են անբարեխղճության, անպատասխանատվության.
«… Յուրաքանչյուր ոք առաջին հերթին ի՛նքը պիտի լինի օրինապաշտ, աշխատի բարեխիղճ, օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում միայն հիմնարկի պետի օրինապահությունը, ազնվությունն ու ծառայողական կարգուկանոնը չեն կարող սպասելի արդյունք տալ. դուք ամենքդ պիտի կատարեք ձեր գործը նվիրվածությամբ …»,- ընդգծել է Ա. Մխոյանը:
Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել արդարացնել սպասելիքներն ու աշխատել բացառապես օրենքի շահերից ելնելով և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ ողջ ուժերն ու եռանդը կներդնեն՝ ամենօրյա աշխատանքներով իրականացնելու և բարեխղճորեն կատարելու իրենց առջև դրված պարտականությունները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել