Ռ. Քոչարյանի կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, մեր միջամտությամբ հանվել է․ Արման Թաթոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների, գույքի, կենսաթոշակի վրա արգելանքների հետ կապված, ընտանիքի հետ տեսակցությունների հարցերը զեկույցում արտահատված են․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ գործն արդեն դատարան է ուղարկված, և այս փուլում զգալիորեն նվազել է ՄԻ պաշտպանի իրավասությունը։ «Հատուկ նշեմ այն, ինչ զեկույցում է ներկայացված, որ ձեռնպահ մնալով ընթացիկ գործով գնահատականներ տալուց՝ այդուհանդերձ կարծում եմ՝ հանրային վստահության բաղադրիչի ակնհայտ կարիք կա, և այդ գործերով պետությունը շատ ավելի մեծ բեռ է ստանձնում՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, նաև այդտեղ կարևորել եմ հանրային հաշվետվողականության բարձր աստիճանը, որ հանրային վստահության բաղադրիչի հարցն իրացվի»,-ասաց նա։
ՄԻ պաշտպանն ասաց, որ նաև իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես, էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը։ «Մինչև այդ վստահաբար միջամտել են, կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաև մեր միջամտությամբ հանվել է»,-ասաց նա։
Քոչարյանի պահման պայմանների մասին խոսելով՝ Թաթոյանն ասաց, որ նա ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք իրեն Քոչարյանը չի ներկայացրել։ Ասաց, որ նրա խցում մեկ անգամ է եղել, բայց այցեր իրականցրել է մի քանի անգամ։
«Սովորական խուց է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող»,-ասաց նա։
Հարցին, թե ՔԿՀ-ների սննդի՞ց է արդյոք օգտվում Ռոբերտ Քոչարյանը, Արման Թաթոյանը նշեց, որ ինքը նման դժգոհություն չի մտաբերում։
Անմեղության կանխավարկածի խախտում եղել է Քոչարյանի մասով, թե ոչ, պաշտպանը նշեց, որ հունիս ամսին ինքը հայտարարություն է արել այդ մասով և ասել, որ խնդիրներ են արձանագրվում անմեղության կանխավարկածի հետ կապված։ «Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք՝ հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարությունում, որովհետև դա կարող է վնասել նաև այդ գործը, որն իրականցվում է։ Հիմա ուզում եմ նորից այս հարցը բարձրացնել և խնդրել բոլորին, որ հետևեն անմեղության կանխավարկածի սկզբունքին, դա կարևոր նշանակություն ունի, հատկապես նաև պետության կողմից առաջ քաշված խնդիրները լուծելու համար»,-ասաց նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել