«Հասկացա, որ Քաղաքացու օրը Նիկոլ Փաշինյանի օրն է»
«Ես շատ կուզենայի, որ Քաղաքացու օրվա տոնին մասնակցեին իրական քաղաքացիները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս Կարինե Հակոբյանը։
Ի՞նչ է նշանակում քաղաքացի։ Իր հարցին հրապարակախոսը պատասխանեց. «Մարդ, ով ունի արժանապատիվ աշխատանք։ Կուզենայի, որ Մայիսի 1-ը նշվեր հավուր պատշաճի, որովհետև առանց աշխատանքի, առանց զբաղվածություն ունեցող հասարակության չենք կարող ունենալ քաղաքացիներ։ Քաղաքացին նա է, ում խոսքը հասանելի է, արժեք է ունենում»։
Կ. Հակոբյանն ասաց, թող լինի քաղաքացու օր, այնուհետև սկսեն ձևավորել քաղաքացի, քաղաքացիական հասարակություն, ազգ, դա շատ կարևոր է։ Նա նշեց, որ կցանականար Քաղաքացու օրվա միջոցառումները ավելի կիրթ լինեին։
«Այդ կրթության մակարդակը մենք պետք է բարձրացնենք»,- ընդգծեց հրապարակախոսը։
Ասուլիսին ներկա ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ նման օր չպետք է լինի, իսկ եթե եղել է՝ «ոնց ուզում են թող նշեն»։
«Բայց Մաշտոցի պողոտայում խորոված անելով քաղաքացու օր է լինո՞ւմ։ Ի՞նչ է նշանակում դա։ Քաղաքացու կերպար պետք է ստեղծենք, բայց քաղաքացու կերպարը Մաշտոցի պողոտայում խորոված անող մարդը չէ։ Մենք պետք է ստեղծեինք գաղափար, մարդկային մի կերպար, որը կմարմնավորեր նոր քաղաքացու կերպարը»,- ասաց Վ. Բաբայանը։
ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ այդ օրը չկար մեծ խանդավառություն։ Նրա խոսքով, այսօր արժեհամակարգը խեղելու քայլեր է տեսնում. «Արժեհամակարգն ուղղելու խնդիրներ ունենք ու ևս մեկ անհասկանալի բան։ Ըստ իս, տարվա 365 օրն էլ քաղաքացու օրն է։ Եթե մեկ օր նշում ենք քաղաքացու օր, մնացածը իշխանության օ՞ր է»։
Նա նշեց, որ ապրիլի 27-ին փորձել են մի քանի ընկերով Մասիվում փողոց փակել՝ որպես քաղաքացու օր. «Տեսնեք ինչ արեցին քաղաքացիները մեր գլխին։ Հասկացա, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանի օրն է։ Փողոց կարելի է փակել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի հրահանգով»։
Գ. Սարուխանյանի խոսքով, մեկ տարի առաջ իշխանություն են փոխել և վերջ, ոչ մի հեղափոխության մասին խոսք չկա։
«Իրականում հեղափոխություն կոչեցյալն անդրադարձավ միայն նրա վրա, որ ՔՊ-ականները, ինչպես առնետավազքը սկսվում է, վայրկենական շատացան, հազարավոր անդամներ ունեցավ»,- նշեց նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել