«Թավշյա» վիճակագրության հանելուկը
Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այդ ցուցանիշներում զարմանալի թվեր կան ու տարօրինակ համադրություններ։
Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 10,1 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17,3 տոկսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,3 տոկոսով։ Եվ այս պայմաններում սպառողական գների ինդեքսը կամ պարզ լեզվով ասած՝ գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է ընդամենը 0,3 տոկոս։
Ինչո՞ւ է այս ամենը զարմանալի ու տարօրինակ։
Բանն այն է, որ ԱՎԿ–ի ներկայացրած տվյալներով՝ մեր տնտեսության մեջ գրեթե գերակտիվ վիճակ է։ Ամեն ինչ աճում է, բայց արի ու տես, որ գները չեն աճում։ Ընդ որում՝ գնաճի տեմպը ցածր է Կենտրոնական բանկի կողմից թիրախավորված 4 տոկոսի միջակայքից։
Եթե արձանագրվել է առևտրի ու ծառայությունների աշխուժացում, եթե արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6,5–տոկոսանոց աճ, ապա գները նույնպես պետք է համարժեք վարքագիծ դրսևորեին, բայց դա տեղի չի ունենում։ Սա, թերևս, խոսում է վիճակագրական ֆենոմենի, այլ ոչ թե իրական տնտեսական աճի ու աշխուժացման մասին։
Գների աճի ցածր մակարդակն, ի դեպ, ուրախության պատճառ չի կարող դառնալ ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմնի՝ նորմայից ցածր մակարդակի ջերմությունը չի կարող ուրախության առիթ տալ։ Ջերմությունը պետք է լինի նորմայի սահմաններում։ Ցածրն էլ, բարձրն էլ վատ են։
Մեզ մոտ հիմա ինֆլյացիայի առումով նորմայից ցածր վիճակ է, ինչը խոսում է այն մասին, որ տնտեսական ակտիվությունը և առևտուրն իրականում ոչ թե աճել են, ու կա աշխուժություն, այլ հիմա պարզապես գրանցումն է շատացել՝ յուրօրինակ լրացուցիչ հարկային բեռ դառնալով բիզնեսի վրա, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել